«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիին վաղաժամ ազատ արձակելու հնարավորությունը

21/10/2021

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի բանտից վաղաժամկետ ազատման մասին խոսք լինել չի կարող: Նա պատիժը կկրի առնվազն վեց տարի, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Միտումնավոր կերպով տեղեկություններ են տարածվում, որ իբր նա վեց տարի չի լինի անազատության մեջ, նրան կհանձնեն Ուկրաինային և այլն: Այս ամենը բացառված է: Բացառված է, որ Սաակաշվիլին վաղաժամ լքի  բանտը: Նա կլինի ազատազրկման  մեջ առնվազն վեց տարի »,- ասել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ գործող իշխանությունների հակառակորդները հատուկ առաջ են քաշում Սաակաշվիլիի ձերբակալության թեման ՝ լարվածությունը մեծացնելու համար տեղական ինքնակառավարման  ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որոնք նախատեսված են անցկացնել հոկտեմբերի 30 -ին: Նա հույս է հայտնել, որ քվեարկությունից հետո այլևս ստիպված չի լինի խոսել Սաակաշվիլիի և նրա հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մասին: