«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան դուրս է մնացել «F-35»-ի ուսուցման ծրագրից ևս. «Հայաստանի Հանրապետություն»

23/04/2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 
«Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է թողել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ուսուցման ծրագրից։ «C-400-ն անհամատեղելի է F-35-ի հետ, եւ Թուրքիան հեռացվել է այդ ծրագրից: Մենք շարունակում ենք առաջ շարժվել Թուրքիային F-35-ի մասով գործընկերությունից պաշտոնապես հեռացնելու գործընթացով, ինչպես հայտարարվել էր 2019-ի հուլիսին»,- «Al Arabiya English»-ին ասել է Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Ջեսիկա Մաքսվելը: Այսպիսով, Պենտագոնը դադարեցնում է Թուրքիայի հետ 2007 թ. հունվարի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, իսկ մյուս 8 գործընկերների հետ պայմանագիրը նորացվել է: Հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մշակման եւ արտադրության ծրագրից Անկարային բացառելու ֆոնին թուրք կոնստրուկտորներն ու ինժեներներն ակտիվացրել են անօդաչու ռազմական ինքնաթիռ ստեղծելու նախագծի աշխատանքը:
Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում թուրքական կողմը փորձում է հավասարակշռել ռազմարդյունաբերության ոլորտում առաջացող բացը, իսկ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բայրաքթարների ունեցած դերը, կարծես թե, ինքնավստահություն է հաղորդել վերջիններիս»: