«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է ամենաուժեղ հետցնցումը

31/10/2020

Թուրքիայի արևելքում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո այսօր 5.0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ արտակարգ իրավիճակների գործակալությանը հղումով:

Նշվում է, որ դա ամենաուժեղ հետցնցումն է խոշոր երկրաշարժից հետո: Ընդհանուր գրանցվել է 410 հետցնցում, որոնցից 33-ը 4-ից բարձր մագնիտուդ: Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել:

Այժմ հիվանդանոցներում է գտնվում 435 մարդ, նրանցից 25-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Այս պահին 435 մարդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, նրանցից 25-ը վերակենդանացման բաժանմունքում են»,- ասվում է նախարարի հաղորդագրությունում:

Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 25 մարդ, վիրավորվել՝ 800-ը:

7.0 ուժգնությաբմ երկրաշարժը տեղի է ունցել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Մոտ 6.6 մագնիտուդով ցնցումները զգացվել են Իզմիրում և Ստամբուլում, ինչպես նաև Աթենքում և Կրետե կղզում: Տեղի ունեցածից հետո Իզմիրում հեղեղվել է փողոցների մի մասը, ինչպես նաև փլուզվել է առնվազն 20 շենք: Փլուզումներ են եղել նաև հունական Սամոս կղզում, որտեղ մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը:

Փոխանցում է Tert.am-ը: