«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը․ վարչապետ

07/10/2020

Եթե հաշվի առնենք այն ինֆորմացիան, որ ստացվում է վաղ առավոտվանից, մենք կարող ենք ասել, որ ղարաբաղյան զորահրամանատարների հղացումն աշխատել է․ նրանք հարավում մարտավարական քայլերի են դիմել՝ թողնելով միջանցք և այնտեղ ներքաշելով Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ։ Ես կարծում եմ, որ սա կլինի օպերացիայի ամենաառանցքային պահը։

Իմ տեղեկություններով՝ այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան