«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբյան հակամարտության կարգավորման հարցը

09/04/2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է  Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են Դոնբասի, Ղարաբաղի, Սիրիայի, «Սպուտնիկ V»–ի և Սև ծովի մասին Մոնտրյոյի կոնվենցիան: Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել իրադրության հետագա կայունացման ապահովման, 2021 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ Ռուսաստանի քայլերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ փոխադարձ կարծիք է հնչել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին::