Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը գին կվճարի, եթե «ներխուժի» Ուկրաինա
09/12/2021
Ռուսաստանը «բարձր քաղաքական ու տնտեսական գին» կվճարի, եթե Ուկրաինայի դեմ «ռազմական քայլերի» դիմի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հայտնում է AP-ն։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համաձայնության գալ եվրոպական ընդհանուր դիրքորոշման շուրջ թշնամական հարեւանների հետ հարաբերություններում, ինչպիսին է Ռուսաստանը։ «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար բանակցությունների առարկա չեն»,-ասել է նա։
«Ռուսաստանը բարձր քաղաքական եւ տնտեսական գին կվճարի ուկրաինական պետականությունը խախտելու համար»,-հավելել է Բերբոքը։