«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այնքան գործակալներ ներդրվեցին Դաշնակցության մեջ, որ Դաշնակցությունն ամբողջությամբ անցավ КГБ-ի վերահսկողության տակ. Ալեքսանյան

08/02/2024

«Իմ ելույթում քննարկելու ենք դիմադրությունը, որի մասին այդքան խոսում է մեր ընդդիմությունը, ի՞նչ է դիմադրությունը, ո՞րն է իրական դիմադրության ճակատն ու նմանատիպ հարցեր»,- ԱԺ-ում անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Պատգամավորը մի պատմություն մեջբերեց. «Սրան գալու համար մի փոքր նախաբան պատմեմ. 2008 թվականին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Հոլանդիայի հավաքականը փայլուն էր սկսել առաջնությունը, այդ թվերին էլ խաղացող կար Վեսլի Սնեյդերը փայլուն խաղում էր, ես էլ այդ տարի որոշել էի, որ Հոլանդիային եմ երկրպագելու, բակում էլ ֆուտբոլ շատ էինք խաղում, ինչ-որ մի պահի եկավ Հոլանդիա-Ռուսաստան խաղն ու այդպես ամեն խաղից առաջ բակի տղերքով խոսում էինք, դու ում ես երկրպագում, դու՝ ում, խոսք գնաց, թե ում պետք է երկրպագել Հոլանդիա-Ռուսաստան խաղից առաջ, ես ասեցի՝ դե Հոլանդիային ու այդտեղ ես առաջին անգամ լսեցի հետևյալ արտահայտությունը՝ եղբայր պետք է Ռուսաստանին երկրպագել, որովհետև եթե Ռուսաստանը չլինի, Թուրքիան մեզ կուտի: Եթե ձեզ թվում է, որ մեր ընդդիմության նարատիվն ինչ-որ մի բանով տարբերվում է այն ամբողջ կոնտեքստում ինչը որ կա, ինչ-որ մի բանով տարբերվում է 5-րդ կամ 6-րդ դասարանի ընկերոջ ասածից, ոչ մի բանով չի տարբերվում: Մեր ընդդիմության ամբողջ նարատիվը, ամբողջ խոսքը, որ պետք է դիմադրել, որ Թուրքիան, Ադրբեջանն ուզում է մեզ ոչնչացնել, դրա մեջ բնականաբար ճշմարտություն կա, բայց այդ ամբողջ նարատիվը գալիս ու հանգում է իմ նշած կետին»:

Անդրադառնալով Դաշնակցության պատմությանը՝ Ալեքսանյանն ասաց. «Ինչի մասին է եղել Դաշնակցությունը, Դաշնակցությունն իրեն դիրքավորում է որպես դիմադրության առաջամարտիկ, հիմա թույլ տվեք հարցնել՝ ինչի՞ն եք դիմադրել, ինչի՞ն եք դիմադրում, ո՞րն է ձեր դիմադրության ճակատը եղել, ո՞րն է ձեր դիմադրության ճակատը հիմա: ԽՍՀՄ ձևավորումից  հետո ինչ-որ մի շրջան՝ այո, Դաշնակցության դիմադրության ճակատը եղել է Հայաստանի անկախացումը: Ինչը դարձավ Դաշնակցության դիմադրության ճակատը, երբ Դաշնակցությունը թողեց այդ մի դիմադրության ճակատն ընդդեմ ԽՍՀՄ-ի, այդ դիմադրության ճակատը դարձավ Թուրքիան, բայց Թուրքիան դարձավ այն պահին, երբ КГБ-ի գործակալներ ներդրվեցին Դաշնակցության մեջ, հասան այն մակարդակի, որ Դաշնակցությունն ամբողջությամբ անցավ КГБ-ի վերահսկողության տակ: Եթե մենք սա չենք ընկալում, մենք չենք կարողանում շարժվել առաջ: Այն նարատիվները, որոնք հիմա հնչեցնում եք, դրանք ԽՍՀՄ-ը ներդրել է Դաշնակցության մեջ այն բանի համար, որպեսզի Դաշնակցությունը պայքարելու առիթ ունենա, որպեսզի «յան տա» ԽՍՀՄ-ի դեմ պայքարելուց: Փոխարինվեց դիմադրության ճակատը և դարձավ Թուրքիան, ինչու Թուրքիան, այլ օրինակ՝ ոչ Իրանը, դա էլ է հարց, պետք է հասկանալ նաև այդ թվերին ԽՍՀՄ-ի հարաբերություններն Իրանի, Թուրքիայի հետ ու ամեն ինչ շատ պարզ է դառնում: Ինչով է այս ամենը հիմնավորվում, հիմնավորվում է շատ պարզ բանով՝ Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարության գործելակերպով: Դուք հիմա գալիս եք Հայոց ցեղասպանությունից 100 և ավել տարի անց մեզ ասում եք՝ նրանք ցեղասպանող են, մենք՝ ցեղասպանվող, բայց երբ մենք նայում ենք 100 տարի առաջ դաշնակցական ղեկավարության գործելակերպը, որը նշում էր, որ ՀՀ-ի միակ ապագան բարեկամությունն է Թուրքիայի հետ, դա ցեղասպանությունից երեք տարի հետո էր, երբ նայում ես, ասում ես լավ երեք տարի անց ոնց կարելի է նման բան ասած լինի մի կուսակցություն, որն այսօր գալիս ու այդ նարատիվն է առաջ տանում, այստեղ գալիս է ևս մի ապացույց, որ ձեր դիմադրության ճակատն այն դիմադրության ճակատն է, որը ձևավորվել է այն ժամանակ, երբ Դաշնակցության մեջ ներդրվել են КГБ-ի այնքան գործակալներ, որ Դաշնակցությունն ամբողջությամբ անցել է КГБ-ի վերահսկողության տակ: ՀՀ-ի և անձամբ իմ դիմադրության ճակատը ՀՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելն է բոլոր հնարավոր երկրներից ու բոլոր հնարավոր կողմերից, որոնք կփորձեն սպառնալ դրան:  Դուք էլ կասեք մերն էլ է դա, բայց դա այդպես չի ու դա էլ փաստվում է արդեն ձեր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ասուլիսներից մեկում լրագրողի հարցին ի պատասխան, լրագրողն ասում է՝ պարոն Քոչարյան դուք տեսնում եք Հայաստանը Միութենական պետության մաս, թե ձեզ համար ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է, ձեր դաշինքի առաջնորդը պատասխանում է հետևյալ կերպ՝ ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել: Գիտեք մեր ու ձեր տարբերությունը որն է, դուք պատրաստ չեք այդ հարցին պատասխանել, բայց մենք՝ պատրաստ ենք, մենք պատրաստ ենք ասել, որ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է, մենք պատրաստ ենք դրա համար պայքարել»: