«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

05/01/2022

Այսօր Թուրքիայի Միջերկրական ծովի ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք՝ մոտ 112 հազար մարդ բնակչությամբ տարածքում։ Հիպոկենտրոնը գտնվել է 69 կմ խորության վրա։

Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։