Չինաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ուրբաթ հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։
«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը փետրվարի 25-ի օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – հաղորդում է հեռուստաալիքը:
Չինաստանը կոչ է արել ուկրաինական հարցում հեռանալ սառը պատերազմի մտածելակերպից, ինչպես նաև ձևավորել եվրոպական անվտանգության ապահովման կայուն և արդյունավետ մեխանիզմ։ «Անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից, հաշվի առնել և հարգել երկրների օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում՝ բանակցությունների միջոցով ձևավորելու հավասարակշռված, արդյունավետ և կայուն մեխանիզմ ապահովելու եվրոպական անվտանգությունը», – մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ նա ասում է։
Չինաստանի կառավարությունը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելուն։
«Չինական կողմը աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջոցով կարգավորմանը», – նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Սի Ցզինպինը և Պուտինը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է ուկրաինական խնդրի պատմությունը և Ուկրաինայի արևելքում ռազմական հատուկ գործողության մասին։