«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը դարձել է մահապատիժը բոլոր հանգամանքներում վերացրած ԵԽ անդամ 45-րդ երկիրը

20/10/2023

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Խաչատրյանը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ ի պահ է հանձնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 13 արձանագրության վավերացման վավերագիրը: Տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական հաղորդագրությունից։ 

Արձանագրությամբ մահապատիժը արգելվում է բոլոր հանգամանքներում, ներառյալ` պատերազմի ընթացքում, դրա անմիջական սպառնալիքի դեպքում կատարված հանցագործությունների համար (արձանագրության վերաբերյալ ոչ մի շեղում կամ վերապահում չի թույլատրվում):