«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հունաստանը վերացրել է կարանտինային սահմանափակումները ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ մի շարք այլ երկրներից այցելուների համար

19/04/2021

Հունաստանը վերացրել է կարանտինային սահմանափակումները եվրոպական երկրների մեծ մասից, ինչպես նաեւ Իսրայելից եւ ԱՄՆ-ից ճանապարհորդողների համար, հաղորդում է AP-ն:

Նշված երկրների ճանապարհորդներն այլեւս յոթ օր կարանտինում չեն անցկացնի, եթե պատվաստման մասին վկայագիր կամ նախորդ 72 ժամվա ընթացքում հանձնած ՊՇՌ թեստի բացասական արդյունք ունենան, ասված է Հունաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ:

Այդ երկրների թվում են ԵՄ անդամ երկրները, Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Իսրայելը եւ Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Արիստոտելիա Պելոնին ճանապարհորդության նոր կանոնները «փորձարարական միջոց» է անվանել՝ նշելով, որ զբոսաշրջիկների վրա տարածվում են նաեւ երկրի ներսում գործող ուղեւորությունների սահմանափակումները: