«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բողոքի ակցիա՝ ԱԳՆ դիմաց

10/12/2021

Արտաքին գործերի նախարարության շենքում «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում։

«Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից իր հայտարարությամբ մատնեց կառավարության մտադրությունները։ Նա նշեց, որ 2016 թվականից սկսած չկա ոչ գործնական, ոչ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին», - լրագրողների հետ զրույցում ասաց շարժման կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։

Նա հարց հնչեցրեց, թե եթե 2016 թվականին նման տեղեկատվություն կար, ապա ինչու էր Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Նա համոզմունք հայտնեց, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։

«Եկել ենք ԱԳՆ՝ մեր հարցերն ուղղելու և պատասխանները ստանալու։ Ուզում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն տան մեր հարցերի հետ կապված», - ասաց Արա Զոհրաբյանը։