«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են՝ ՌԴ-Ուկրաինա բանակցություններ կազմակերպելու համար․

18/04/2022

«Թուրքիայի իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կազմակերպելու համար, սակայն իրավիճակը բարդ է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը՝ թուրքական «Star» թերթին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան, ճգնաժամին վերջ դնելու համար, երկու անգամ դարձել է ռուս-ուկրաինական երկխոսության հարթակ՝ Ստամբուլում և Թուրքիայում։ Քալինը հավելել է, որ թուրքական իշխանությունները, Մոնտրոյի կոնվենցիայի համաձայն, լրացուցիչ էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու համար, ռազմանավերի համար փակել են դեպի Սև ծով անցումը։

Ավելի վաղ «Sputnik» ռադիոն հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիրը երկու փաստաթղթի բաժանել։