«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերադարձե՛ք հաղթանակով. սա հրաման է. առաջնագիծ է մեկնել ԱԻՆ փրկարար-կամավորականների գումարտակը

30/10/2020

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- գրել է նախարարը: