«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն Հայաստանում սահմանային 5 լրացուցիչ ուղեկալ է տեղակայել

13/11/2020

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում սահմանապահ ծառայության բազայում տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ»,- ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերը լուծելու հարցով հրավիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: