«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոբերտ Քոչարյանն աստծո պարգև էր մեզ համար․ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

21/11/2021

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ բարդ հակառակորդ էր, շատ դժվար էր նրա հետ։ Այդ մասին հայաստանցի քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ Բեռլինում ընթացող կոնֆերանսի շրջանակներում ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեզ համար աստծո պարգև էր։ Իսկ երբ նա Ղարաբաղը հանեց բանակցություններից, մեր ուրախությանը չափ չկար։ Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի շարժառիթը լինել»,- անկեղծացել է դիվանագետը։

Իր հերթին հայ քաղաքագետը հավաստում է, որ Զուլֆուգարովից ստացել է իր խոսքերը հրապարակելու իրավունք։ «Իսկ եթե ինչ-որ մեկն էլ ցանկություն կունենա իմ ասածի հավաստիությունն ստուգելու, կարող է կապ հաստատել պարոն Զուլֆուգարովի հետ»,- նշել է Գրիգորյանը։