Երեքշաբթի, Հոկտեմբերի 26, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հարմար առիթ է 1920-ին Ազգերի լիգայում Հայաստանի սահմանների ճանաչման կասեցված գործընթացը վերսկսելու համար․ «ՀՀ»

18/09/2021

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր Սյունիք՝ տեղում դիտարկելու քաղաքացիների անվտանգությունը ճանապարհներին եւ տնտեսական հարցեր:
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը նաեւ հարմար առիթ է 1920 թ. բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթելու հետեւանքով Ազգերի լիգայում Հայաստանի սահմանների ճանաչման կասեցված գործընթացը վերսկսելու համար: Այս տարբերակը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ. քեմալական Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ոչ թե խորհրդային նախորդի, իսկ  20-րդ դարի սկզբում Ազգերի լիգայի հաստատմանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած Հայաստանի սահմանները շատ ավելի իրականությանը մոտ էին եւ իրավական առումով հիմնավորված»: