
Սիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան
06/02/2023
Սիրիայի առողջապահության նախարարի հաղոդրմամբ՝ այսօր վաղ առավոտյան Իսքենդերունում տեղի ունեցած երկրաշարժերը ցնցել են Սիրիայի բոլոր նահանգները։ Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք նահանգում ցնցումներ հետևանքով այս պահի դրությամբ արձանագրվել է 50 զոհ և 200 վիրավոր։ Զոհերի թվում կան նաև հայեր։
Երկրաշարժի հետևանքով մի շարք շենքեր փլուզվել են։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշեք, որ, վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը հասել է 237-ի, տուժել է 639 ։