«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեխաներիս ասել եմ, որ եթե ամեն ինչ չավարտվի ես էլ եմ մեկնելու. Յուրա Մովսիսյան

06/10/2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման ընթացքում խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի  սանձազերծված ռազմական գործողությունների մասին:

«Երեխաներիս պատմել եմ Հայաստանում այս օրերին տեղի ուենցող ամեն ինչը, և ասել եմ նրանց, թե որքան երջանիկ են նրանց հայ լինելով: Երեխաներիս ասել եմ, որ եթե ամեն ինչ չավարտվի ես էլ եմ մեկնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մովսիսյանը:

Ավելի վաղ, Յուրա Մովսիսյանը  դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների: Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին, որը նվիրված է հայ զինվորին: Հավաքված գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին և զոհված տղաների ընտանիքներին: