«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի ԱԳ նախարար Մ.Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է

26/09/2022

Մենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթները սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է: Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել։ Հատկապես Ադրբեջանի հետ բանակցությունների հարցում նրանց պետք է խրախուսել։ 

Ցավոք սրտի, գուցե փոքրաթիվ, բայց ԱՄՆ-ում ձայնները շատ լսվող հայերի մի խումբ դեմ է այս կարգավորմանը: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն էլ է դեմ:
Նրանք Հայաստանի վրա որևէ ներդրում չունեն կատարած, նրանց գործողությունները միշտ ատելության վրա են հիմնված: 

Եվ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության խիստ կարիք ունի։ Հայտնի պատճառներով մինչ այժմ մեկուսացման մեջ ապրած մի երկիր է: Բայց այս հնարավորությունը պետք է ճիշտ գնահատի: