ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանն առաջադիմել է
01/11/2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը`79-րդը, Կարեն Գրիգորյանը`84-րդը: