«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանն առաջադիմել է

01/11/2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից  հրապարակված վարկանիշային աղյուսակում Արոնյանը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 3 հորիզոնականով: Հոկտեմբերին նա 9-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը`79-րդը, Կարեն Գրիգորյանը`84-րդը: