«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին

17/11/2020

Այսօր առցանց ձևաչափով մասնակցել եմ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին։ Նիստի ընթացքում «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին» հարցի քննարկման շրջանակներում հանդես եմ եկել ելույթով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ելույթի ընթացքում ներկայացրել եմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ընդգծել եմ Թուրքիայի բացասական ազդեցությունը տարածաշրջանային անվտանգության վրա: Կարևորել եմ Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը խաղաղության հաստատման գործում»,- գրել է նա: