«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ԱՐԳԵԼԱԿԵԼ. ԼԱՎՐՈՎ

20/11/2020

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ փորձ է արվում արգելակել Ղարաբաղյան հարցով եռակողմ հայտարարության կատարումը եւ կան փորձեր փոփոխելու ԼՂ-ում խաղաղապահ գործողության բնույթը։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի նախագահի կողմից Ղարաբաղյան հարցով անցկացված խորհրդակցության ժամանակ, ինչն առաջացրել է Պուտինի զարմանքը։ Վերջինս էլ պատասխանել է, որ հայտարարության կատարման այլընտրանքը պատերազմն է, եւ եթե Աստված մի արասցե նման բան լինի, ապա զոհերի արյունը կմնա հայտարարության կատարումն արգելակողների խղճին։

Hraparak