«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը և Ֆրանսիան կնվազեցնեն լարվածությունը Ուկրաինայի շուրջ՝ դուրս բերելով զորքերը Բելառուսից․ The Financial Times

08/02/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածությունը նվազեցնելու համար, սակայն Կրեմլը սպասում է, որ ԱՄՆ-ը հաստատի դրա պայմանները, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս մասին տեղեկացնում է generalnews.am-ը։

Պուտինն ու Մակրոնը համաձայնության են եկել, որ Ռուսաստանը նոր «ռազմական նախաձեռնություններ» չի ձեռնարկի, գրում է FT-ն՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյաներին։

Բացի այդ, Մոսկվան համաձայնել է մասնակցել երկխոսության՝ կապված սեփական զինված ուժերի տեղակայման հետ։

ՌԴ նախագահը, ըստ FT-ի աղբյուրների, համաձայնել է նաև դուրս բերել Բելառուսից մինչև 30 հազար ռուս զինվորական, որոնք ներգրավված են Մինսկի հետ «Դաշնակիցների վճռականություն-2022» համատեղ զորավարժություններին։

Այս հարցը կքննարկվի հետագա հանդիպումներում, որտեղ նախատեսվում է համաձայնագիր կնքել «կոլեկտիվ անվտանգության հարցերի շուրջ կառուցվածքային երկխոսության մասին», գրում է թերթը։

Մոսկվայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ոչ Պուտինը, ոչ Մակրոնը չեն նշել գործարքի մասին։ Ռուսաստանը դեռ չի հաստատել գործարքի կնքումը։

«Այս բոլոր հարցերը պահանջում են Եվրամիության և ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դաշնակիցների, առաջին հերթին  ԱՄՆ-ի համաձայնությունը: Դեռևս վաղ է խոսել որևէ այլ բանի մասին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։