«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան կալանք է դրել 13 ռուսական ինքնաթիռի վրա

05/08/2021

Ուկրաինական դատարանը կալանք է դրել ռուսական ավիափոխադրողի 13 Airbus օդանավի վրա, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Ղրիմ:

Այս մասին հաղորդվում է Ղրիմի ուկրաինական դատախազության կայքում, փոխանցում է tert.am-ը:
Նշվում է, որ ռուսական ընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ղրիմի տարածք՝ խախտելով թերակղզի մուտք գործելու ուկրաինական կանոնները: Կիևը նման գործողություններն անվանում է միջազգային իրավունքի խախտում և Ուկրաինայի ինքնիշխանության խաթարում:
Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ դեպի Ղրիմ թռիչքները ենթադրում են ավիափոխադրողների, օդանավերի օպերատորների և օդաչուների կապիտանների քրեական պատասխանատվություն:
Հստակեցվում է, որ առնվազն 37 ռուսական ավիաընկերություն կանոնավոր ավիափոխադրումներ է իրականացնում դեպի թերակղզի: Մինչ այդ կալանք էր սահմանվել ևս 211 ռուսական ինքնաթիռ համար: