«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«2023՝ անապահովության տարի Հայաստանի համար»․ Դե Վաալ

02/03/2023

«2023 թվականը Հայաստանի համար ծանր տարի է լինելու», - «Քարնեգի» հիմնադրամի կայքում օրերս հրապարակված հոդվածում պնդում է Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։ Այս մասին գրում է Ազատություն-ը։ 

«Հայաստանի անապահովության տարին» վերնագրված այս հոդվածում բրիտանացի վերլուծաբանը նկատում է․ - «Հայերը դեռ երբեք իրենց այսքան խոցելի չէին զգացել, ինչպես 2020 թվականի պատերազմում Ադրբեջանից կրած պարտությունից հետո, մի իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է անողոք ճնշում բանեցնել»։

Որպես ասվածի ապացույց Դե Վաալը մատնանշում է նախորդ տարվա ամռանը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից Հայաստանում անցկացված հարցման արդյունքները։

«Հայաստանցիների 54 տոկոսն ասել է, որ գլխավոր մտահոգությունը երկրի անվտանգությունն է, այլ ոչ թե ներքին կամ տնտեսական խնդիրները», - գրում է հոդվածի հեղինակը։