«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոցփաթեթով լողավազաններ, սպորտային համալիրներ այցելել հնարավոր կլինի․ նոր փոփոխություններ

12/03/2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ:

Ըստ այդմ՝ նախատեսվում է․

Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզա-առողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։

Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար։

Հնարավոր կլինի նաև վճարումներ կատարել հիփոթեքային վարկի մարման համար՝ առանց սահմանափակումների։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մանրամասներ է ներկայացնում։