«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն անբավարար է համարել ԱՄՆ-ի կողմից միջուկային պատժամիջոցների մի մասի չեղարկումը

05/02/2022

Արձագանքելով միջուկային պատժամիջոցների մի մասը չեղարկելու ԱՄՆ-ի հայտարարությանը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ դա բավարար չէ, գրում է parstoday.com-ը:

ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին պաշտոնապես դուրս եկավ ՀԳՀԾ-ից և վերականգնելով նախկին պատժամիջոցները, նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ:

Պատժամիջոցների ձախողումից հետո, ԱՄՆ-ի կառավարության մի պաշտոնյա ուրբաթ երեկոյան տեղեկացրել է Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին:

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն շաբաթ օրն ասել է.«Այս լուրերը, որ տարածվել են այսօր, վերաբերում են միջուկային ոլորտի պատժամիջոցներին և բոլորը գիտեն, որ դա բավարար չէ»:

Խաթիբզադեն հավելել է.«Միացյալ Նահանգները պետք է չեղարկի բոլոր ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները»: