Ուրբաթ, Հունիսի 18, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել. ոստիկանություն

11/05/2021

Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։