«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եղիսաբեթ Երկրորդը հայտնել է հաջորդ թագուհու անունը

07/02/2022

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին հայտարարել է, որ ցանկանում է՝ Քորնուոլի դքսուհի Կամիլան ստանա «թագուհի կոնսորտ» տիտղոսը, երբ արքայազն Չարլզը թագավոր դառնա: Այս մասին հայտնում է BBC News-ը։

Իր կառավարման 70-ամյակին նվիրված ուղերձում թագուհին հայտարարել է, որ «անկեղծորեն ցանկանում է», որ Կամիլան ստանա այդ տիտղոսը, «երբ գա այդ ժամանակը»: Թագուհու ուղերձը, որը նվիրված է 1952 թվականին գահը ստանձելուն, ուղղակիորեն անդրադառնում է Քորնուոլի դքսուհու ապագա տիտղոսի չլուծված հարցին: Ավելի վաղ ենթադրություններ էին հնչել, որ Կամիլան կդառնա «արքայադուստր-կոնսորտ»: