«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնը մտադիր է շարունակել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ Արցախում տիրող իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակումը

01/10/2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ  տեղեկատվության փոխանակումը ռուս և ամերիկացի ղեկավարների հետ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք փոխանակել տեղեկատվություն, որը կունենանք այս իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել է Մակրոնը ԵՄ բրյուսելյան գագաթնաժողովի ժամանակ: