«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անցկացվելու է նոր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելության հերթական փուլը

23/09/2020

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվելու է ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության հերթական փուլը՝ դիմորդների ֆիզիկական պատրաստականության ստուգումը:

Ստուգման ընթացքը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր (Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) սեպտեմբերի 24-ի ժամը 9.45-ի սահմաններում: