«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարեն Շահնազարովը դատի է տվել դստերը

12/02/2022

Ռուս ռեժիսոր եւ «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը Մոսկվայում գտնվող բնակարանի պատճառով դատի է տվել իր դստերը, հաղորդում է Teleram-յան Mash ալիքը:

Ալիքի տվյալներով՝ խոսքը 86 քառակուսի մետրանոց բնակարանի մասին է։ Ռեժիսորը դիմել է դատարան, քանի որ նա է վճարել բնակտարածքի հարկերը եւ կոմունալ ծախսերը։

Նշվում է, որ 36-ամյա Աննա Շահնազարովան մեծացել է ԱՄՆ-ում եւ մինչեւ 2000-ական թվականների վերջ հորը չի տեսել: Այժմ նա ապրում է Մոսկվայում։

Աննան ծնվել է Շահնազարովի երկրորդ ամուսնության ընթացքում։ Նրա մայրը՝ Ելենա Սետունսկայան, 1989թ. - ին հեռացել է երկրից։ Բացի Աննայից, ռեժիսորն ունի եւս երկու երեխա երրորդ ամուսնությունից՝ Իվանը եւ Վասիլին: