Վաշինգտոնը Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել զորքերը ելման դիրքեր
27/09/2022
Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների շահերից:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև:
«Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը և հավելել, որ կշարունակեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։