«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ն Ադրբեջանին կփոխանցի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ-ի առաջարկները

14/01/2022

Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի առաջարկները: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ ես շփվել եմ հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի: Մենք դրանք փոխանցելու ենք Բաքվին: Պետք է այնպես անենք, որ հանձնաժողովը հնարավորինս շուտ աշխատի», – ասել է նա:

Լավրովը հավելել է, որ արդյունավետ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ օրակարգում ներառելով այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջնահերթ կարգով: