«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը

02/04/2022

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը:
Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը հորդորել է անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։
«Ես նաև հիշեցրել եմ Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː
Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս ջանքերը:
Եվ որ ոչ պակաս կարևոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս և հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, Ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»,- նշել է Կալյուրանդը: