«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զելենսկին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին․ Լավ բարեկամների համար անհասանելի արդյունքներ չկան

16/10/2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքմանն առնչվող բանակցությունները «ուղիղ եզրագծին» են։

Երկրի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այս մասին հայտարարել է թուրքական Demirоren լրատվական գործակալության հետ զրույցում։

«Լավ բարեկամների համար անհասանելի արդյունքներ չկան։ Այսպիսի համաձայնագրերի շուրջ բանակցությունները կարող են դյուրին լինել միայն այն երկրների հետ, որոնց շուկան ոչ մի նշանակություն չունի։ Թուրքիան եւ Ուկրաինան միանգամայն տարբեր են։ Մեր ընդհանուր տնտեսական ներուժն ահռելի է»,- հայտարարել է նա։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու հարցում անչափ շատ նրբություններ կան, որոնք պետք է համաձայնեցվեն, ինչի համար ժամանակ է պետք։

«Մենք, սակայն, արդեն ուղիղ եզրագծին ենք։ Հույս ունեմ, որ կարճ ժամանակում համաձայնագիրը կստորագրվի։ Ընդամենը 3 տարի հետո Թոուրքիան բարեկամների հետ միասին տոնելու է Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Մենք կցանկանայինք այդ տոնին մոտենալ՝ ունենալով տնտեսական հարաբերությունների ավելի մեծ պաշար։ Ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը մեզ զգալիորեն կօգնի հասնելու այդ նպատակին»,- ՈՒՆԻԱՆ-ի փոխանցմամբ շեշտել է Ուկրաինայի նախագահը։