«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանին հաղթելուց հետո Չեռնոգորիայի դարպասապահը հաղթանակը նվիրել է Հայաստանին, նա պարզաբանել է՝ ինչու է այդպես վարվել

16/10/2020

Օրերս Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին։

Խաղից հետո տանտերերի դարպասապահ Անդրե Դրագոյեվիչը, որը ակումբային մակարդակում հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում, ինստագրամում սթորի էր հրապարակել և գրառում կատարել՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին: 

Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Անդրե Դրագոևիչը հարցազրույց է տվել sport24-ին՝ անդրադառնալով Ազգերի լիգայի խաղարկությունում Ադրբեջանի ընտրանու նկատմամբ Մոնտենեգրոյի հավաքականի հաղթանակից հետո իր գրառմանը: 

«Ամեն ինչ շատ հեռուն գնաց: Չէի մտածում, որ պատմությունը նման արձագանք կստանա: Շատ լրատվամիջոցներ սխալ ներկայացրեցին իրավիճակը: Իմ գրառումը իմ անձնական որոշումն էր և ոչ Չեռնոգորիայի հավաքականի տեսակետը, որի հետ ես հիմա ոչ մի կապ չունեմ: Բայց չգիտես ինչու, որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Չեռնոգորիայի ամբողջ թիմը այս հաղթանակը նվիրում է Հայաստանին… Սա կատարյալ անհեթեթություն է: Ես պարզապես արտահայտեցի իմ դիրքորոշումը: Ինձ նույնիսկ  զանգահարեցին հավաքականից և հարցրին, թե ինչ է կատարվում:   Ընդհանրապես, իմ հրապարակումը շատ  մարդկանց զայրացրեց, բայց ես ոչ մի վատ բան նկատի չունեի: Ի դեպ, Չեռնոգորիայի հավաքականը ինձ հասկացավ, խնդիր չէ:

Ադրբեջանի առաջնությունից նույն ֆուտբոլիստները սատարում են Ադրբեջանի հավաքականին …

Նորից ասեմ. Ես պարզապես աջակցել եմ իմ սիրելի երկրին: Ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը: Ես Հայաստանում ֆուտբոլ եմ խաղում: Բայց ես իմ աջակցությունն եմ հայտնում այն ​​մարդկանց, որոնց սիրում եմ:  Ես արդեն երեք տարի ապրում եմ և խաղում եմ Հայաստանում՝ «Արարատի», «Փյունիկի», իսկ այժմ «Ալաշկերտի» կազմում: Եվ ես ընտելացա Հայաստանին և  ինձ շատ հարմարավետ եմ զգում:   Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են տառապում հայերը: Ես հիանում եմ այս ազգով: Երբ պատերազմը սկսվեց, ես զգացի, թե ինչպես են բոլոր հայերն անհանգստանում իրենց ժողովրդի համար: Բոլորը ՝ ֆուտբոլիստից մինչև մերսող: Այստեղ յուրաքանչյուրը պատրաստ է գնալ և տեր կանգնել իր հայրենիքին, իր հողին»-ասել է Դրագոևիչը: