Ադրբեջանին հաղթելուց հետո Չեռնոգորիայի դարպասապահը հաղթանակը նվիրել է Հայաստանին, նա պարզաբանել է՝ ինչու է այդպես վարվել
Օրերս Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Չեռնոգորիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել էր Ադրբեջանի հավաքականին։
Խաղից հետո տանտերերի դարպասապահ Անդրե Դրագոյեվիչը, որը ակումբային մակարդակում հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում, ինստագրամում սթորի էր հրապարակել և գրառում կատարել՝ հաղթանակը նվիրելով Հայաստանին:
Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Անդրե Դրագոևիչը հարցազրույց է տվել sport24-ին՝ անդրադառնալով Ազգերի լիգայի խաղարկությունում Ադրբեջանի ընտրանու նկատմամբ Մոնտենեգրոյի հավաքականի հաղթանակից հետո իր գրառմանը:
«Ամեն ինչ շատ հեռուն գնաց: Չէի մտածում, որ պատմությունը նման արձագանք կստանա: Շատ լրատվամիջոցներ սխալ ներկայացրեցին իրավիճակը: Իմ գրառումը իմ անձնական որոշումն էր և ոչ Չեռնոգորիայի հավաքականի տեսակետը, որի հետ ես հիմա ոչ մի կապ չունեմ: Բայց չգիտես ինչու, որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Չեռնոգորիայի ամբողջ թիմը այս հաղթանակը նվիրում է Հայաստանին… Սա կատարյալ անհեթեթություն է: Ես պարզապես արտահայտեցի իմ դիրքորոշումը: Ինձ նույնիսկ զանգահարեցին հավաքականից և հարցրին, թե ինչ է կատարվում: Ընդհանրապես, իմ հրապարակումը շատ մարդկանց զայրացրեց, բայց ես ոչ մի վատ բան նկատի չունեի: Ի դեպ, Չեռնոգորիայի հավաքականը ինձ հասկացավ, խնդիր չէ:
Ադրբեջանի առաջնությունից նույն ֆուտբոլիստները սատարում են Ադրբեջանի հավաքականին …
Նորից ասեմ. Ես պարզապես աջակցել եմ իմ սիրելի երկրին: Ինձ չի հետաքրքրում քաղաքականությունը: Ես Հայաստանում ֆուտբոլ եմ խաղում: Բայց ես իմ աջակցությունն եմ հայտնում այն մարդկանց, որոնց սիրում եմ: Ես արդեն երեք տարի ապրում եմ և խաղում եմ Հայաստանում՝ «Արարատի», «Փյունիկի», իսկ այժմ «Ալաշկերտի» կազմում: Եվ ես ընտելացա Հայաստանին և ինձ շատ հարմարավետ եմ զգում: Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են տառապում հայերը: Ես հիանում եմ այս ազգով: Երբ պատերազմը սկսվեց, ես զգացի, թե ինչպես են բոլոր հայերն անհանգստանում իրենց ժողովրդի համար: Բոլորը ՝ ֆուտբոլիստից մինչև մերսող: Այստեղ յուրաքանչյուրը պատրաստ է գնալ և տեր կանգնել իր հայրենիքին, իր հողին»-ասել է Դրագոևիչը: