«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը

08/05/2021

Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն Ռուսաստանի Դաշնության և Brexit-ի նկատմամբ քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ավարտին նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Բացի օրակարգի հիմնական հարցերից, մենք այսօր անդրադարձ ենք կատարել նաև այլ թեմաների, որոնց կվերադառնանք մայիսի 25-ի գագաթնաժողովի ընթացքում: Դրանք են Ռուսաստանն ու Brexit-ը»,- նշել է Մակրոնը:

Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին: