«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական. ՌԴ ՊՆ

19/11/2020

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական, ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 3000-ը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Tert.am-ը:

«Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 1199 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների օժանդակությամբ բնակության նախկին վայրերն է վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչ», - նշել ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր: