«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը

01/04/2021

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցության հետ կապված հայտարարության իրականացման ընթացքը:  

Հեղինակ`Մարի Կոստանյան