«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով

16/10/2020

Կրեմլը անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի դեպքերի աճով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Газеты.Ru»-ն:

Նրա խոսքերով՝ երկրում համաճարակի արագ տարածման պատճառով ձեռնարկվում են բուռն միջոցառումներ՝ ուղղված նրան, որ ռուսներին խրախուսեն խիստ նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

«Հիմա իրավիճակը վերահսկողության տակ է՝ չնայած այսպիսի տխուր դինամիկային»,-ասել է Պեսկովը:

Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի վերջին տվյալներիի՝, Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 369 313 դեպք: Ընդհանուր առմամբ գրանցվել է 23 723 մահ, բուժվել է 1 056 582 մարդ: