«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

MMA-ի ֆրանսիացի մարտիկն ինքնասպան է եղել

26/01/2022

MMA-ի ֆրանսիացի մարտիկ Պիեռ Լյուդեին մահացած են գտել Մարսելի իր բնակարանում։ Այս մասին հայտնում է Bloody Elbow-ը՝ հղում կատարելով L'Ardennais-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա մարզիկը ծառայել է ոստիկանության հատուկ ստորաբաժանում։

Հաղորդվում է նաև, որ Լյուդեն հունվարի 1-ից ի վեր ինքնասպանություն գործած ազգային ոստիկանական ծառայության իններորդ անդամն է։

Լյուդեն պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 2017 թվականին։ Նա ունի վեց հաղթանակ և մեկ պարտություն։ 2019 թվականին ֆրանսիացին մենամարտել է M-1 Challenge 101 մրցաշարում, որում պարտվել է ղազախստանցի մարտիկ Ասսու Ալմաբաևին։