«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերն արդեն վառվել են

11/12/2021

Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց երեկ` դեկտեմբերի 10-ին վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությունն ուղեկցվեց քաղաքապետարանի կազմակերպած համերգով, այսպիսով սկիզբ տրվեց Թբիլիսիի տոնական միջոցառումներին: Միջոցառմանը մասնակցեցին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է aliq.ge-ն:

Հատկանշական է, որ Ռուսթավելիի պողոտան միջոցառման սկզբից փակվել էր մի քանի ժամով, մարդկանց մեծ հոսքի պատճառով ճանապարհային երթևեկությունը կաթվածահար էր եղել: Պանդեմիայի պայմաններում, մարդկանց մեծաքանակ կուտակումներ էին մետրոյի կայարանների մուտքերի մոտ ևս:

Այսօրվանից նաև երեկոյան ու գիշերային ժամերին ամանորյա լույսերով զարդարված կլինի ողջ քաղաքը:

Նշենք, որ դեկտեմբերի 24-ից Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում կբացվի «ամանորյա գյուղը» ու կշարունակի գործել մինչև հունվարի 14-ը: