«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադբեջան տեղափոխված ահաբեկիչները հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ /տեսանյութ/

28/10/2020

Ադրբեջանում գտնվող ջիհադիստները հայտարարել են, որ չեն պատրաստվում վերադառնալ տուն: Այս մասին Տելեգրամի իր էջում հայտնում է WarGonzo-ն՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Տեսանյութում Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները հայտարարում են, որ խաղում են Հայաստանի հետ, ազատ մարդիկ են ու դա միակ բանն է, ինչով զբաղվելու են:

«Ալիևն ու Էրդողանը հիմա պետք է որ շատ զարմանան: Ավելի ճիշտ՝ պետք է զարմանք արտահայտող դեմք ընդունեն ու հայտարարեն, թե որևէ մեկին որևէ տեղ չեն տեղափոխել: Իբր նրանք իրենց կամքով են գնացել, չէ որ ազատ մարդիկ են»,-հավելում է հեղինակը:

Analitik.am-ի փոխանցմամբ: