Երեքշաբթի, Հոկտեմբերի 26, 2021

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հրապարակ». Արցախի բանակում պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ավելացրել է ծառայել ցանկացողների թիվը

24/09/2021

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից Արցախում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների աշխատավարձերի կտրուկ աճն ակտիվություն է մտցրել՝ ավելացնելով ծառայել ցանկացողների թիվը, քանի որ մոտ 350-400 հազար դրամ են ստանալու, սակայն բանակում անկազմակերպ վիճակ է․

«Ով ասես՝ փողի համար գալիս է ծառայության, անգամ ԱԱԾ, փրկարար եւ ոստիկանության աշխատակիցներն են գերադասում թողնել կաբինետային ցածր աշխատավարձը եւ մարտական հերթապահություն իրականացնել»։

Սակայն անբարենպաստ վիճակում են հայտնվել կորսված տարածքների սպայակազմերը՝ բոլորին տեղավորել չի հաջողվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում