«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպես է Պուտինն արձագանքել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու Էրդողանի առաջարկին. Պարզաբանում է Պեսկովը

09/11/2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շաբաթ օրը մենք հայտնել ենք թեմաների մասին, որոնք քննարկվել են Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իրոք շոշափվել է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, ով խնդրել է մեկնաբանել, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքել Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծելուն:

Փոխանցում է Analitik.am-ը: