«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք բասկետբոլիստը մեղադրել է Էրդողանի ռեժիմին

01/11/2020

«Բոսթոն Սելթիկսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեղադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին երկրում ահաբեկչական ռեժիմի համար։

«Ահաբեկչությունը նոր դեմք ունի։

10 տարում 31 կոնֆլիկտ 10 երկրի հետ։

Աշխարհը պիտի հասկանա, որ ոչ թե Թուրքիան է կոնֆլիկտ ստեղծում, այլ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը։

Եկեք դադարեցնենք բռնապետությունն ու խաղաղություն ստեղծենք»,- գրել է բասկետբոլիստը։